Վարչապետ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 29-րդ Տարեդարձին Առի - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

23 Eylül 2020  

Վարչապետ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 29-րդ Տարեդարձին Առի -

Վարչապետ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 29-րդ Տարեդարձին Առի Վարչապետ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 29-րդ Տարեդարձին Առիթով

Վարչապետ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 29-րդ Տարեդարձին ԱռիթովSeptember 23, 2020 0Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստանի վերանկախացման 29-ամեակին առիթով: Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի վարչապետին ուղերձը.

«Սիրելի՛ ժողովուրդ` Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
սփիւռքի հպարտ հայութիւն,

Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Անկախութեան տօնի առիթով:

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքուէով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախութիւնը: 1991 թուականի սեպտեմբեր 21-ի հանրաքուէն մեր ժողովրդի պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւններից է, որի սկիզբը դրուել էր դեռ 1988 թուականին` Արցախեան շարժմամբ:

Հանրաքուէի արդիւնքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը` ունենալու անկախ ու ժողովրդավար պետութիւն:

Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախուել ենք բազմաթիւ փորձութիւնների` պատերազմ, ընկերային-տնտեսական բարդութիւններ, արտագաղթ, կեղծուած ընտրութիւններ, հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու յուսալքութիւն:

Բոլոր այս դժուարութիւնները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին: 2018 թուականի ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը պետական լաւատեսութեան, քաղաքացիական վճռականութեան պերճախօս արտայայտութիւն դարձաւ, որով ապացուցուեց, որ ինքնիշխան, ազատ, հզօր ու երջանիկ պետութիւն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբեւէ: Ինքնիշխան ու ազատ պետութիւնը, այդ պետութեան յաւիտենականութիւնը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա, եւ մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամէնօրեայ սպասարկման վրայ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր կը հրապարակեմ Հայաստանի` մինչեւ 2050 վերափոխման ռազմավարութիւնը, որը ոչ թէ կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թուականի Հայաստանի Հանրապետութեան մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերեալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեքանիզմ:

Հաւատում եմ, որ սրանով մեր պետական կեանքի նոր փուլ ենք թեւակոխում, երբ պետութիւնը կառավարում ենք ռազմավարական տրամաբանութեամբ, երբ այսօր կայացրած ամէն որոշում ունի ո՛չ միայն ընթացիկ, այլեւ 10, 20, 30 տարուայ ռազմավարական թիրախներ եւ նպատակներ:

Սա մի մեքանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի ծրագրումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամէնօրեայ աշխատանքի անբաժանելի մաս:

1991 թուականին մենք չգիտէինք, թէ ինչպիսի՛ն է լինելու 2020 թուականի Հայաստանը, ու բազմաթիւ առարկայական ու ենթակայական հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրուայ մասին մեր պատկերացումները ձեւակերպելու եւ դրանց իրագործումն ամէնօրեայ անելիք դարձնելու վրայ:

Բայց ժամանակը մեզ անխուսափելիօրէն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թուականի գալուն, տեսնելու համար, թէ ինչպիսի՛ն է դարձել Հայաստանը: Մենք պիտի ծրագրենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրուանից: Ըստ այդմ` օրուայ բազմաթիւ ու բազմապիսի հարցերի երբեմն յուսահատեցնող ու շփոթեցնող հեղեղից պէտք է առաջնահերթութիւն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թուականի Հայաստանի հետ:

Անկախութեան 100-ամեակը նշող Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ո՛չ միայն մեր, այլեւ իր մասին, պիտի զգայ մեր գորովանքն ու պատասխանատուութիւնը Հայաստանի ապագայի, այսինքն` իր ներկայի նկատմամբ, այդ օրուայ մասին մեր այսօրուայ երազանքները պիտի տեսնի իրագործուած:

Համոզուած եմ` մենք ունենք բաւարար կամք, հմտութիւն, միասնութիւն ու իմաստնութիւն մեր ամէնօրեայ օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի յաւիտենութեան համար անսասան հաստատութենական պայմաններ ապահովելու համար:

Սա մեր սերնդի առանցքային առաքելութիւնն է, եւ այդ առաքելութիւնն իրագործելո՛ւ ենք միասին:

Եւ ուրեմն,

Կեցցէ՛ ազատութիւնը,
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+