ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ - Հայերէն
29 Ekim 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Սահմի / Օր : Վարագ / Ժամ : Փայլածու

Հայերէն :

28 Eylül 2020  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելու անհապաղ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարն ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կզրուցի ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Դյուժարիկը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Գուտերիշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով, «դատապարտում է ուժի կիրառումն ու ցավում է զոհերի համար»: «Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ կոչ անելով հակամարտության կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ երկխոսության անհապաղ վերականգնման համար»,- հավելել է Դյուժարիկը:






Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+