Աղօթք խաղաղութեան համար - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

02 Kasım 2020  

Աղօթք խաղաղութեան համար -

Աղօթք խաղաղութեան համար Աղօթք խաղաղութեան համար

Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից

Քո խաղաղութեամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խօսքերից, զորացրու մեզ եւ աներկիւղ պահիր ամէն տեսակի չարից։ Մեզ հաւասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտութեամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել են փառքը, իշխանութիւնը եւ պատիւը, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Փա՜ռք Քեզ Տէր, որ մեր այս երկրային կեանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղութիւնը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցաւը: Եւ Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից. Ամէն:




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+