Ռուսաստանը 22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ - Հայերէն
29 Eylül 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Հոռի / Օր : Վարագ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

10 Kasım 2020  

Ռուսաստանը 22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ -

Ռուսաստանը 22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանը 22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ

ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնը տեսանյութ է հրապարակել և հայտնում է, որ Ռուսաստանը խաղաղապահներով առնվազն 22 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ:

«Հստակեցնում եմ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղափոխման գրաֆիկը. 11 ինքնաթիռ թռիչքներ է կատարում նշանակության օդանավակայաններ, 11 ինքնաթիռ սպասում է թռիչքին»,-հայտնել են կենտրոնի ծառայողները՝ աշխատանքի մասին զեկուցելով կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևին:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստից:




Bu haber azattv kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (azattv) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(azattv). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+