​Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների - Հայերէն
19 Haziran 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մարգաց / Օր : Անահիտ / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

23 Kasım 2020  

​Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների -

​Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների ​Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների․ այս մասին հաղորդում է վարչապետի կայքը։

Փաշինյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնմանն ուղղված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «ՍԻԼ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, «Սովրանո»-ի սեփականատեր Արման Սահակյանը, «Ալեքս հոլդինգ»-ի Սամվել Ալեքսանյանը, «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանն ու «Մենյու էյէմ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

«Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- նշված է հաղորդագրությունում։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+