​«Կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»․ Փաշինյանը՝ իր հր - Հայերէն
01 Mart 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մեհեկան / Օր : Արեգ / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

14 Aralık 2020  

​«Կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»․ Փաշինյանը՝ իր հր -

​«Կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»․ Փաշինյանը՝ իր հր ​«Կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»․ Փաշինյանը՝ իր հրաժարականի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ի ուղերձում խոսեց իր հրաժարականի վերաբերյալ տարածվող լուրերի մասին․

«Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Եւ վերադառնալով ներքին իրադրությանը՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ եւ գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Իհարկե, սա անընդունելի է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության եւ իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եւ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը, եւ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն: Եւ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն»,- ասաց նա։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+