​Ուզում եմ ճանաչելի դարձնել իմ Հայաստանը. Մարիցա Թիլիքյանը հաղթել է - Հայերէն
01 Ağustos 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Հրոտից / Օր : Արեգ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

16 Temmuz 2021  

​Ուզում եմ ճանաչելի դարձնել իմ Հայաստանը. Մարիցա Թիլիքյանը հաղթել է -

​Ուզում եմ ճանաչելի դարձնել իմ Հայաստանը. Մարիցա Թիլիքյանը հաղթել է ​Ուզում եմ ճանաչելի դարձնել իմ Հայաստանը. Մարիցա Թիլիքյանը հաղթել է

Լիտվայում հունիսի 2-4 –ը տեղի ունեցավ «Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով «Baltic voice 2021» վոկալի միջազգային մանկական և երիտասարդական մրցույթը, որին մասնակցում էին 15 երկրներից ավելի քան 120 մասնակիցներ: Հայաստանից ժյուրի էր հրավիրված ԵՊՀ մշակույթի կետրոնի տնօրեն, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարինե Դավթյանը:
Մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, երգել սկսել է դեռևս երկու տարեկանից: Համալսարան ընդունվելիս իմացել է, որ այստեղ գործում է Մշակույթի կենտրոն և ԵՊՀ-ում առաջինը հենց այստեղ է եկել:

Կարինե Դավթյանի խոսքով, «Baltic Voice 2021» մրցույթին մասնակցելու գաղափարը ծնվել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Տալլինի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանի շնորհիվ. «Ջաննան եղել է մեր կողմից կազմակերպված ամառային դպրոցի մասնակիցներից մեկը, անցել ազգային երգ ու պարի դասընթացները և քաջատեղյակ է մեր գործունեությանն ու հնարավորություններին: Մի օր էլ նա տեղեկացրեց մրցույթի մասին՝ ասելով, որ այն շատ բարձր մակարդակով իրականացվող միջոցառում է, և հույս հայտնեց, որ մենք էլ կմասնակցենք դրան»:

Ստանալով մրցույթի մասին տեղեկատվություն՝ միանգամից մտածել է. այս մրցույթին մասնակցելու մեկնարկը պետք է լինի հենց Մարիցայի ելույթով, բայց դրա համար պետք էր նախապես ներկայանալ էլեկտրոնային տարբերակով, և եթե ընտրեին մասնակցին, ապա նոր միայն հնարավորություն ստանալ հանդես գալու մրցույթին. «Մենք էլեկտրոնային տարբերակով ուղարկեցինք անհրաժեշտ բոլոր նյութերը, որից հետո ստացանք հրավերը և արդեն սկսեցինք խանդավառությամբ նախապատրաստվել»:
«Մարիցան մեր կենտրոնում է արդեն 11 տարի: Այս ընթացքում նա մասնակցել ու հաղթել է միջազգային ու տեղական բազմաթիվ մրցույթներում: Բեմը սիրում է մտածող մարդկանց, իսկ Մարիցան այդպիսինն է: Մարիցան այն մարդն է, որն աստվածային շնորհով է օժտված, ես տեսել եմ այդ շնորհը և փորձել եմ հնարավորություն ստեղծել այն լավագույնս դրսևորելու համար»,- ասում է Կարինե Դավթյանը և հիշեցնում, որ Մարիցան նաև Մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի սան է, խաղացել է տարբեր ներկայացումներում. «Սա շատ հետաքրքիր միահյուսում է, երբ երգչուհին ոչ միայն հրաշալի վոկալով ներկայացնում է երգը, այլև կարողանում է ստեղծել կերպար»:

«Արցախյան այս պատերազմում ես կորցրի եղբորս ու անսահման շնորհակալ եմ սիրելի տիկին Դավթյանին՝ ինձ նորից իմ սիրելի աշխարհ՝ երգարվեստ, վերադարձնելու, Հայաստանը ներկայացնելու ու Հայաստանի մասին պատմելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է Մարիցա Թիլիքյանը:

Մրցույթին նախապատրաստվելիս ամենաբարդը եղել է երգի ընտրությունը: Մասնակիցները մրցույթին պետք է հանդես գային երկու երգով. մեկը կարող էր լինել մասնակցի նախընտրած ցանկացած երգ, իսկ մյուսը՝ համաշխարհային հիթ: Քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ առավ Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգի վրա:

Իսկ հաղթանակը, ասում է, միայն իրենցը չէ, սա Հայաստանինը: Մարիցայի երազանքն է, որ աշխարհը ճանաչի Հայաստանը, որ բոլորը ճանաչեն մեր հերոսներին. «Ես ուզում եմ իմ գործունեությամբ ճանաչելի դարձնել իմ փոքր, բայց մեծ երկիրը, որին այնքան սիրում եմ»:

Մարիցա Թիլիքյանն ու Կարինե Դավթյանը տեղեկացրին, որ ստացել են տարբեր մրցույթների մասնակցության հրավեր, որոնց սիրով կմասնակցեն և կփորձեն պատվով ներկայացնել Հայաստանը:






Bu haber verelq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (verelq) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+