​Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը - Հայերէն
21 Ocak 2022 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Արաց / Օր : Գրգոռ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

14 Ocak 2022  

​Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը -

​Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը ​Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը

Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել այն հանգամանքը, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

«Արմենպրես»-ը զրուցել է պոլսահայ համայնքի՝ առավել հաճախ Հայաստան այցելող ներկայացուցիչների հետ, որոնց համար Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցության բացակայությունը նույնպես դժվարություններ էր ստեղծել։

«Որպես Հայաստան հաճախակի այցելող մեկը՝ ես ողջունում եմ այս զարգացումը։ Մինչ այդ AtlasJet-ն ուղիղ չվերթեր ուներ, սակայն 2019 թվականի նոյեմբերին ընկերության սնանկության պատճառով չեղարկվեցին բոլոր չվերթները՝ այդ թվում դեպի Երևան։ Դրանից հետո ստիպված էի ուղևորություններս կատարել տարանցիկ թռիչքներով։ Ուղիղ չվերթով մոտ 2:30 ժամ տևող ուղևորությունը դարձել էր երկար ու բարդ գործընթաց, որը ժամեր էր տևում հատկապես համավարակի պայմաններում»,- ընդգծեց պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը՝ շեշտելով, որ ակնկալում է, որ ավիաընկերությունը կպահպանի մատչելի գները, իսկ թռիչքները կլինին օրվա առավել հարմար ժամերին։

«Ամեն անգամ Հայաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռ նստելիս մտքումս ասում եմ՝ արդյոք ե՞րբ նորից քեզ մոտ կգամ իմ գեղեցիկ Երևան։ Կարծում եմ, եթե ուղիղ թռիչքներ և մատչելի գներ առաջարկվեն, շատ ավելի շատ մեկնումներ և ժամանումներ կլինեն»,-ասաց Սիբիլը՝ հաջողություններ մաղթելով Flyone Armenia ընկերության անձնակազմին։

Պոլսահայ համայնքի ներկայացուցիչ, մտավորական Ջան Էրզուրումլուօղլուն ևս դրական է գնահատել փոխադարձ ուղիղ չվերթների հաստատումը։ «Ստամբուլահայերը հնարավորություն կունենան ավելի հաճախ այցելել Հայաստան. այս հնարավորությունից կօգտվեն նաև իսլամացած հայերն ու այն թուրքերը, որոնք հետաքրքրված են հայկական մշակույթով։ Դա ձեռնտու կլինի հայաստանյան զբոսաշրջության համար, հատկապես հետհամավարակային շրջանում»,-նշեց նա։

Պոլսահայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Լերնա Բալըքչը Օզդերը ևս հայտնել է, որ ուրախությամբ է ընդունել լուրը։ «Կարծում եմ առանձնակի ուրախալի է, որ այդ ընկերությունը Flyone Armenia-ն է»,-ասաց Օզդերը։

«Նախ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ին թռիչքներ կատարելու համար թույլտվության տրամադրումը, այնուհետև Հայաստանի կողմից Pegasus ավիաընկերությանը թույլտվության տրամադրումը դրական զարգացումներ են։ Եվս մեկ դրական քայլ է այն, որ երկու երկրները փոխադարձ ներկայացուցիչներ են նշանակել քաղաքական բանակցությունների համար։ Առաջիկայում երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի համար ևս նման քայլի եմ սպասում։ Հայաստանի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի վերացումը, ավտոճանապարհային հաղորդակցության բացումը և միջնորդ երկրների բացակայությունը, հաշվի առնելով նաև ուղիղ հաղորդակցությամբ պայմանավորված ցածր արժեքը, փոխադարձ մեծ առավելություն կապահովեն։ Այս հանդիպման մեկ այլ դրական կողմը զբոսաշրջության համար է: Ուղիղ հաղորդակցությունը կարագացնի դա: Ի վերջո, դա մեզ փրկեց այդքան կարճ տարածությունը երկար անցնելու չարչարանքից։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ գործում։ Հաջողություն եմ մաղթում»- ասաց պոլսահայ հասարակական և քաղաքական շրջանակներում ճանաչված գործիչ Քենան Յենիջեն։

Հայաստանի ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հունվարի 12-ին հայտնել էր, որ Թուրքիան ավիաընկերությանը թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին:

Ավելի վաղ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանն իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: «Flyone Armenia» ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:

Այսպիսով՝ երկարատև դադարից հետո վերականգնվելու է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը, որը փաստացի խափանվել էր այն բանից հետո, երբ թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը 2019 թվականին ֆինանսական պատճառներով դադարեցրել էր թռիչքները։





Bu haber armenpress kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armenpress) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armenpress). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+