​Վարդանանց Երգչախումբը Մասնակցեցաւ Crr-Ի Եղանակի Փակման Համերգի - Հայերէն
05 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

26 Haziran 2023  

​Վարդանանց Երգչախումբը Մասնակցեցաւ Crr-Ի Եղանակի Փակման Համերգի -

​Վարդանանց Երգչախումբը Մասնակցեցաւ Crr-Ի Եղանակի Փակման Համերգի ​Վարդանանց Երգչախումբը Մասնակցեցաւ Crr-Ի Եղանակի Փակման Համերգի

Ֆէրիգիւղի Վարդանանց երգչախումբը շաբաթավերջին համերգով մը հանդէս եկաւ «Ճեմալ Ռեշիտ Ռէյ» (CRR) համերգասրահին մէջ։ CRR-ի երդիքին տակ կազմակերպուած եղանակի եզրափակիչ ելոյթին մասնակցեցաւ 115 հոգիէ բաղկացեալ մեծ եւ ընդհանրական երգչախումբ մը, որուն մաս կազմեց նաեւ Վարդանանցը։ Այս մեծ երգչախումբին ընկերացաւ նաեւ նուագախումբ մը։ Պեթհովենի 9-րդ սենֆոնին մեկնաբանեց այս հսկայական խումբը, որ իսկապէս հմայեց ունկնդիրները, որոնք բաւական երկար ժամանակ առաջ սպառած էին հրաւիրատոմսերը։

Այսպէսով, խմբավար Սիպիլ Արսէնեանի մականին ներքեւ Ֆէրիգիւղի Ս. Վարդանանց դպրաց դաս-երգչախումբը եզրափակեց եղանակը։ Անցեալ ձմրան բացի Ֆէրիգիւղի Ս. Վարդանանց եկեղեցիէն, այս երգչախումբը հանդէս եկաւ Օրթագիւղի, Պիւյիւքտէրէի, Գնալը կղզիի եւ Գումգաբուի եկեղեցիներուն, ինչպէս նաեւ Սուրբ Փրկիչ Ազգային հիւանդանոցի մատրան մէջ։ Հոգեւոր երաժշտութեան առընթեր, մեր եկեղեցիներէն ներս կատարուած երգեցողութիւններուն զուգահեռ՝ Վարդանանց երգչախումբը աշխարհիկ երաժշտութեան զանազան ծրագիրներու ալ ներգրաւուեցաւ։ Այսպէս, Երգչախումբերու մարաթոնը, Համաշխարհային երգչախմբային երաժշտութեան սեմփոզիումը եւ CRR-ի համերգները այս իմաստով Վարդանանց երգչախումբի բեղուն գործունէութիւնը նոր հարթութեան մը վրայ դրին։

Երգչախումբի ղեկավարութիւնը այժմ արդէն գրեթէ ձեւաւորած է նոր եղանակին ծրագիրը եւ բոլորի ակնկալութիւնը այն է, որ նոր սերունդները հետզհետէ ներգրաւուին անոր գործունէութեան։





Bu haber jamanak kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (jamanak) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(jamanak). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+