Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա -
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա
«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։
Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։ Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ «Մինչեւ վերջերս նրա «Արմֆարմացիա» ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։
Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ՝ 606,7 մլն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։ Ըստ աղբյուրների, պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արեւմտյան դեղագործական ընկերությունների շահերը»,- գրված է հոդվածում։
Ի դեպ, ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀ ԱԱԾ իր աղբյուրներին»։
Bu haber news.am kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com