Զվարթնոց միջազգային <<Jazeera Airways» օդանավակայանում դիմավորեցին ավիաընկերության չվերթը Քուվեյթից -
Զվարթնոց միջազգային <<Jazeera Airways» օդանավակայանում դիմավորեցին ավիաընկերության չվերթը Քուվեյթից
Այսօր՝ հուլիսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր:
Այս կապակցությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Որախ ենք ականատեսը լինելու Երևանի և Քուվեյթի միջև հաղորդակցության բացմանը, որը նշանակալի քայլ է և արտացոլում է մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև՝ խթանում զբոսաշրջությունն ու գործարար կապերը»:
Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։
«Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին ասել է. «Հպարտ ենք, որ ներկայումս միակ ավիաընկերությունն ենք, որն առաջարկում է ուղիղ չվերթեր Քուվեյթի և Երևանի միջև։ Հայաստանը հրաշալի վայր է, հայտնի իր գեղեցիկ տեսարժան վայրերով, խորը պատմական արմատներով և հյուրընկալ մթնոլորտով։ Քուվեյթից ճանապարհորդողների համար վիզայի ազատ մուտքի շնորհիվ այս նոր երթուղին առաջարկում է աշխարհի այս յուրահատուկ կետն ուսումնասիրելու անխափան և մատչելի միջոց»։
Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, (ավիատոմսերի համար այցելեք ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com):
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
Bu haber Zvartnots kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (Zvartnots) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(Zvartnots). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com