Ալիևը Սևանը չի անվանել «Գյոյչա», այլ՝ ռուսական քարտեզ է հիշատակել. Արեգ Քոչինյան - Հայերէն
25 Kasım 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Առագոտ

Հայերէն :

25 Kasım 2025  

Ալիևը Սևանը չի անվանել «Գյոյչա», այլ՝ ռուսական քարտեզ է հիշատակել. Արեգ Քոչինյան -

Ալիևը Սևանը չի անվանել «Գյոյչա», այլ՝ ռուսական քարտեզ է հիշատակել. Արեգ Քոչինյան Ալիևը Սևանը չի անվանել «Գյոյչա», այլ՝ ռուսական քարտեզ է հիշատակել. Արեգ Քոչինյան

Դիտարկմանը, որ Ալիևը հայաստանյան տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանն անվանել է Գյոյչա, նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Այս մասին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը:

Քոչինյանի խոսքով՝ Ալիևն ասել է, որ կա քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա, և, որ այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա:

«Կան քարտեզներ, որոնց վրա գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, քարտեզ, որտեղ գրված է միայն Սևան»,-նշել է Քոչինյանը։

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:




Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+