​Մխիթար Աբբահօր ծննդեան 350-ամեակին նուիրուած համերգ - Հայերէն
15 Şubat 2026 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Մեհեկան / Օր : Արամազդ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

09 Şubat 2026  

​Մխիթար Աբբահօր ծննդեան 350-ամեակին նուիրուած համերգ -

​Մխիթար Աբբահօր ծննդեան 350-ամեակին նուիրուած համերգ ​Մխիթար Աբբահօր ծննդեան 350-ամեակին նուիրուած համերգ

Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան դահլիճում Հայաստանի ազգային կամերային նուագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը համատեղ համերգ են անցկացրել՝ նուիրուած Սեբաստիայի Մխիթարի Աբբահօր (1676–1749) ծննդեան 350-ամեակին։ Ան նշանաւոր հայ եկեղեցական, գիտնական, բանաստեղծ և քոմպոզիտոր էր, ինչպէս նաև Մխիթարեան միաբանութեան հիմնադիրը

1676թ. փետրուարի 7-ին, 350 տարի առաջ է ծնուել Հայոց Մխիթարեան միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացին, Սեբաստիա քաղաքում։ Միայն հետագայում, երբ սարկաւագ է ձեռնադրւում, ստանում է Մխիթար անունը, որով էլ մինչև այսօր յայտնի է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային վերածննդին ու զարգացմանը նուիրուած, նրա անունով կոչուող Մխիթարեան վանական միաբանութիւնը։

Մխիթար Սեբաստացիի ծննդեան 350-ամեայ յոբելեանին առիթով, փետրուարի 8-ին, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Մխիթարեան վանատան՝ Աւանի եկեղեցւոյ մէջ։

Փետրուարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի ունլցաւ Հայաստանի պետական կամերային նուագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նուիրուած հայ նշանաւոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, քոմպոզիտոր և Մխիթարեան միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդեան 350-ամեայ յոբելեանին։

Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կեանքի ձևաւորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականութեան, կրթութեան և հոգևոր երաժշտութեան զարգացման մէջ։

Ծրագրում ընդգրկուած էին Մխիթար Սեբաստացու, ինչպէս նաև հայ հոգևոր երաժշտութեան նշանաւոր ներկայացուցիչներ Հ. Գաբրիէլ Այվազովսկու, Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Մեսրոպ Ճանաշեանի, Հ. Կարապետ Տէր Սահակեանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործութիւնները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական եկեղեցական և երաժշտական աւանդոյթի հոգևոր խորութիւնն ու գեղարուեստական հարուստ ժառանգութիւնը։

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարուեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան Դիրիժոր՝ Յարութիւն Արզումանյան

Ծրագիրը՝

1. «Զարթիր աշխարհ». Հ. Գաբրիել Այվազովսկի (3′)

2. «Երանուհի». Մխիթար Սեբաստացի (3′)

3. «Ըզքեզ Սուրբ Հայր». Մխիթար Սեբաստացի (3′)

4. «Աղաչեմ զքեզ». Մխիթար Սեբաստացի (4′)

5. «Անճարին խորան». Մխիթար Սեբաստացի (4′)

6. «Գովեալ դասուց». Մխիթար Սեբաստացի (3′)

7. «Օրօր». Մխիթար Սեբաստացի (3′)

8. «Բամ փորոտան». Հ. Ղևոնդ Ալիշան

9. «Պլպուլն Աւարայրի». Հ. Ղևոնդ Ալիշան (2′)

10. «Երգ ի Սուրբ Թարգմանիչս». Հ. Մեսրոպ Ճանաշեան (2′)

11. «Լոյսի քայլերգ». Հ. Կարապետ Տէր Սահակեան (2′)

12. «Ընդ հովանեաւ» (2′)

13. «Բուխուրիկ». Հ. Վահան Յովհաննէսեան (4′)

14. «Իմ հեռաւոր հայրենիք». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)

15. «Ով անդրանիկ համայնից». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)






Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+