Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ - Հայերէն
10 Eylül 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Հոռի / Օր : Մուրց / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

19 Ağustos 2026  

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ -

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին, հղում անելով երկրի ԱԳՆ-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի, նրա ժողովրդի և ղեկավարության հասցեին վերջին շրջանում ՌԴ տեղեկատվական դաշտում հնչող սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների առնչությամբ լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը։

Դիվանագետի ուշադրությունը հատկապես հրավիրվել է 2026 թվականի օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշեցրել է օգոստոսի 7-ին «Sputnik» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը ՌԴ-ի «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ հնչած անհեթեթ հայտարարությունների, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքի եթերում հրապարակված վիրավորական ու սադրիչ նյութերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ում «ընդգծել են երկրի ներքին գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկման և ֆիզիկական բռնության կոչերի կատեգորիկ անընդունելիությունը»։

«Նշվել է, որ տարբեր քաղաքական մակարդակներում բազմիցս հնչած նախազգուշացումներից և քննարկումներից հետո նման հռետորաբանության՝ ավելի կոշտ ձևով շարունակվելը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հանդիպման ավարտին ՌԴ-ի դեսպանին կրկին փոխանցվել է պահանջն՝ անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի տեղեկատվական դաշտում հակաադրբեջանական քարոզարշավն ու ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու համար», — նշվում է հաղորդագրությունում։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+