Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեց - Հայերէն
11 Ekim 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Երեզկան / Ժամ : Բաւական

Հայերէն :

11 Ekim 2026  

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեց -

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեց Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեցել․ Ռոսպրոդսոյուզ

Հայաստանից գյուղատնտեսական մթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն լուրջ խնդիրներ են առաջացրել հայ արտադրողների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել «Ռոսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստան ներմուծվող ընդհանուր ծավալում հայկական արտադրանքի մասնաբաժինը, կախված ապրանքատեսակից, կազմել է 1–7 տոկոս։ Այդ պատճառով սահմանված սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսաստանյան շուկայում գների և ապրանքատեսականու վրա։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսից սահմանափակել է Հայաստանից որոշակի գյուղատնտեսական և ձկնային ապրանքատեսակների, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումները։ Ռուսական կողմը որոշումը պատճառաբանել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+