Վահագն Չախալյանը մեր Հրանտ Դինքն է Ջավախքում. Տիգրան Խզմալյան - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Արփող

Հայերէն :

18 Kasım 2011  

Վահագն Չախալյանը մեր Հրանտ Դինքն է Ջավախքում. Տիգրան Խզմալյան -

Վահագն Չախալյանը մեր Հրանտ Դինքն է Ջավախքում. Տիգրան Խզմալյան Վահագն Չախալյանը մեր Հրանտ Դինքն է Ջավախքում. Տիգրան Խզմալյան

«Ժամանակին քիչ էր խոսվում Հրանտ Դինքի մասին, հիմա, երբ նա չկա, հեշտ է ասել, որ նա մեր դրոշն է: Վահագն Չախալյանն այսօր մեզ համար Հրանտ Դինքն է: Այսօր մենք հարևան երկրում ունենք քաղբանտարկյալ, ով անգամ բանտում նստած գլխավորում է ջավախահայերի պայքարը` թույլ չտալով ոտնահարել իրենց ազգային արժանապատվությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` վրացական իշխանությունները ջանում են Վահագն Չախալյանի հարցը ներկայացնել, իբրև ազգային փոքրամասնության հարց, բայց ջավախահայությունն ապրում է իր բնիկ տարածքում, և դա բոլորովին այլ հարթություն է:

Հիշեցնենք, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008 թվականի ամռանը: Նրան Վրաստանի իշխանությունները մեղադրել են իշխանության ներկայացուցչին դիմադրելու, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Նա վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութում:

«Վահագն Չախալյանի ձերբակալման համար Ջավախք մուտք գործեցին Վրաստանի Հատուկ ծառայությունից մի քանի զինված ջոկատներ: Երևանի լուռ աջակցությունն ակնհայտ էր»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ իրենք մի քանի անգամ դիմել են արտգործնախարարությանը, սակայն վերջինս մերժել է այդ հարցով բոլոր հանդիպումների առաջարկները:

«Քաղաքական դաշտն այսօր Հայաստանում լճացած է, որևէ հարց լուծելու քաղաքական միջոցները` սպառված: Երկիրը ծանր հիվանդ է, և մենք պիտի նախաձեռնենք ու բուժենք մեր երկիրը, ոչ թե թողնենք քաղաքականությանը: Այդ պատճառով իմ կոչն ուղղում եմ քաղաքացիական հասարակությանը, հատկապես երիտասարդությանը, քանի որ վստահ եմ՝ Հայաստանի փրկությունը քաղաքացիական հասարակությունն է, ցանկացած դրական փոփոխություն հնարավոր է քաղաքացիական ակտիվության պայմաններում»,- ասաց կինոռեժիսորը` տեղեկացնելով, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Տիկնիկային թատրոնի դիմացի շենքում կկայանա միջոցառում` նվիրված ջավախահայության և Վահագն Չախալյանի խնդրին:

«Վահագն Չախալյանի խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն ջավախահայերը, դա սխալ մոտեցում է, դա համազգային խնդիր է: Իրականում Ջավախքը մեր հյուսիսային դարպասն է, մեր հնարավորությունների պատուհանը` դեպի Արևմուտք, ոչ թե գլխացավանք` Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների համար»,- նշեց Տիգրան Խզմալյանը:

http://tert.am/am/news/2011/11/18/tigranxzmalyan/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+