Հայ երգիչները զարմացել են՝ առաջին անգամ պետությունից օժանդակություն են ստացել - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

08 Aralık 2011  

Հայ երգիչները զարմացել են՝ առաջին անգամ պետությունից օժանդակություն են ստացել -

Հայ երգիչները զարմացել են՝ առաջին անգամ պետությունից օժանդակություն են ստացել Հայ երգիչները զարմացել են՝ առաջին անգամ պետությունից օժանդակություն են ստացել

Սփյուռքում հայ երգիչների ելույթները հայ համայնքների համար մեծ նշանակություն ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց երաժիշտ Արա Գևորգյանը:

2011 թ հոկտեմբերի 2-19-ը Արա Գևորգյանի և նոյեմբերի 21-30 –ն ընկած ժամանակահատվածում երգչուհիներ Զարուհի Բաբայանը, Արմինե Նահապետյանը, ինչպես նաև երաժիշտներ Վարազդատ Խաչումյանը և Սևակ Ամրոյանը «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակությաին աջակցություն» բարեգործական համերգային ծրագրերի շրջանակներում հանդես են եկել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Բրազիլիայի Դաշնային հանրապետությունում և Արգենտինայի Հանապետությունում:

«Զարմացած եմ: Առաջին անգամ իմ նվագախումբը օժանդակություն ստացավ պետությունից:Դա շատ կարևոր է մեզ համար, երբ պետությունը աջակցում է մեր գործունեությանը: Ինձ համար ամենատպավորիչը քաղաքապետարանի առջև կազմակերպված համերգն էր, երբ լեփ–լեցուն էին փողոցները»,-ասաց Արա Գևորգյանը:

Երգչուհի Արմինե Նահապետյանին զարմացրել է այն, թե ինչքան հայեր կան Լատինական Ամերիկայի այդ երեք երկրներում:
«Համերգներին մասնակցում էին ամենափոքրիկներից մինչև ամենամեծ տատիկներն ու պապիկները, և մինչև ուշ երեկոյան ուրախանում էին բոլորի հետ»,-ասաց Արմինե Նահապետյանը:

Իսկ Զարուհի Բաբայանը զարմանում է, թե սփյուռքահայերը ինչպես են կարողացել լինել այդքան հեռու և մնալ այդքան հայ:

«Իրենք մենակ են դա անում, ինչը շատ դժվար է: Ես կուզեի, որ նախարարությունը ստեղծված լիներ տասնհինգ տարի առաջ, երբ ավելի համախմբված էին հայ համայնքները»,-ասաց Զարուհի Բաբայանը:

2012թ-ին սփյուռքի նախարարությունը կազմակերպելու է «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր իրենց արվեստը ցանկանում են բերել Հայաստան:

http://tert.am/am/news/2011/12/08/spyurq1/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+