Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումն ավարտվել է. կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել - Հայերէն
16 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Մանի / Ժամ : Ծայգն

Հայերէն :

23 Ocak 2012  

Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումն ավարտվել է. կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել -

Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումն ավարտվել է. կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումն ավարտվել է. կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում....։ Հաշվի առնելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով մինչև այժմ կատարված աշխատանքը, արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»։

Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։

Ալիևն ու Սարգսյանը հաստատել են նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Այդ առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել «մտավորականության, գիտական և հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը նպաստելու հարցում»։

Երեք երկրների նախագահներն ի գիտություն են ընդունել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը և հանձնարարել են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով

http://tert.am/am/news/2012/01/23/sochimeeting/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+