Գերմանիայի հայերը ցույց են անելու. Էրդողանը հետաձգել է այցը - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

18 Mart 2012  

Գերմանիայի հայերը ցույց են անելու. Էրդողանը հետաձգել է այցը -

Գերմանիայի հայերը ցույց են անելու. Էրդողանը հետաձգել է այցը Գերմանիայի հայերը ցույց են անելու. Էրդողանը հետաձգել է այցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր այցը Գերմանիա, որ նախատեսվում էր այսօր, հայտնում է Al Arabiya-ն:

Պաշտոնապես հայտարարվել է, որ այցի հետաձգման պատճառը Աֆղանստանում 12 թուրք զինվորների մահն է ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով, բայց միևնույն ժամանակ Գերմանիայի ոստիկանությունը զգուշացնում է, որ հազարավոր հայեր ու քրդեր շարունակում են բողոքել Գերմանիայում Էրդողանին հանդուրժողականության համար մրցանակ հանձնելու որոշման դեմ: Եվ նրանք ցույցի են դուրս գալու:

Էրդողանն այսօր պետք է ժամաներ Գերմանիայի արևմուտքում գտնվող Բոխում քաղաք` իրեն շնորհված Steiger մրցանակը ստանալու: Ըստ գերմանական ոստիկանության` մինչև 30 000 հայեր ու քրդեր բողոքի ցույց են անելու: Հնարավոր է` նրանց միանան նաև տեղի ալավիական կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները:

Steiger մրցանակի ասոցիացիայից հայտնել են, որ մրցանակը զուտ խորհրդանշական բնույթ ունի և կոչված է նշանավորելու թուրք-գերմանական բարեկամության 50-ամյակը:

Էրդողանին հանդուրժողականության համար մրցանակ հանձնելուն դեմ էին արտահայտվել նաև Գերմանիայի պահպանողականները:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+