Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության մասին ֆիլմ կնկարահանվի - Հայերէն
29 Ekim 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Սահմի / Օր : Վարագ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

18 Mart 2012  

Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության մասին ֆիլմ կնկարահանվի

Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության մասին ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության մասին ֆիլմ կնկարահանվի

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մասին Թուրքիայում ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի ռեժիսոր Հաքան Ալաքը պատմել է, որ ֆիլմի հիմքում մինչ սպանությունն ընկած ժամանակահատվածն է:

«Ֆիլմի սցենարի համար խորհրդատուներ չունենք, փորձում են անկախ ֆիլմ անել: Բոլորին լավ ծանոթ պատմություն է և մենք չենք ցանկանում քաղաքական որևէ կողմի տեսակետը ներկայացնել: Նախ ուսումնասիրել ենք դատավարության ընթացքն ու այդ մասին եղած հրապարակումները, ապա մեր հարցերն ենք առաջ քաշել ու մեր այս պատմությունը հայտնվեց», - ասել է նա:

Ինչպես տեղեկացնում է «Զաման»-ը, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են 2.5 տարի: Ֆիլմում Դինքի դերը որևէ մեկը չի խաղալու:

Հեղինակները ցանկացել են ավելի շատ կենտրոնանալ սպանության «ետին պլանի» վրա:

«Մենք փորձելու ենք մի լուսանկար պատմել: Երբ սկսեցինք մեր հետազոտությունները, դատավարությունը դեռ ընթացքի մեջ էր և մենք չգիտեինք, թե այն ինչ արդյունք կլինի: Իրականում ոչ մի արդյունք էլ չունեցավ», - ասել է նա:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+