Դիարբեքիրում հայերից եւ ասորիներից կազմված քաղաքային խորհուրդ է ստեղծվել - Հայերէն
17 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ասակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

13 Nisan 2012  

Դիարբեքիրում հայերից եւ ասորիներից կազմված քաղաքային խորհուրդ է ստեղծվել -

Դիարբեքիրում հայերից եւ ասորիներից կազմված քաղաքային խորհուրդ է ստեղծվել Դիարբեքիրում հայերից եւ ասորիներից կազմված քաղաքային խորհուրդ է ստեղծվել

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է 40 հոգուց բաղկացած քաղաքային խորհուրդ (Kırklar meclisi)։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Սուրի քաղաքապետի նախաձեռնությամբ ստեղծված խորհրդում ընդգրկվել են Դիրաբեքիրում ապրող, հայեր,ասորիներ, եզդիներ, թուրքմեններ, կրոնական տարբեր համայնքներ, Դիարբեքիրի տարբեր հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, փոխքաղաքապետ Ալի Ալթընքայնաքը եւ քաղաքապետի խորհրդական Նաքշի Սայարը։

Սուրի քաղաքապետարանի դահլիճում նորաստեղծ քաղաքային խորհրդի առաջին նիստը ղեկավարել է Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով նշել է, թե այս նախաձեռնության նպատակն է՝ քաղաքապետարանում չներկայացվածները եւս մասնակցեն քաղաքի ղեկավարմանը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ Սուրի քաղաքապետարանի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ են կազմակերպվել։

Ավելի վաղ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։ Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

http://news.am/arm/news/100995.html





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+