Անգարայի Մէջ Պայթում - Հայերէն
15 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարերի / Օր : Արամազդ / Ժամ : Այգ

Հայերէն :

11 Ekim 2015  

Անգարայի Մէջ Պայթում -

Անգարայի Մէջ Պայթում Անգարայի Մէջ Պայթում

Ըստ «Ռոյթըրզ»-ի առնուազն 86 զոհ եւ 186 վիրաւոր արձանագրուեցաւ‚ երբ Անգարայի մէջ պայթում տեղի ունեցաւ խաչմերուկի մը վրայ‚ ուր այսօր նախատեսուած էր ձախակողմեան սենտիքաներու ցոյց մը։

Թուրքիոյ կառավարութիւնը արտակարգ ժողով մը կը գումարէ քննարկելու համար Անգարայի մէջ պայթումի հարցը։ Կառավարութիւնը պայթումը նկատեց «ահաբեկչական յարձակում» մը։ Ըստ ականատեսերու, երկու պայթում տեղի ունեցած է։ ՔԱԿ-ի եւ թրքական բանակին միջեւ բախումներուն դէմ բողոքի ցոյցի մասնակիցներուն մեծամասնութիւնը քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան համակիրներ էին։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+