Սեբաստացի Մելիսա Քոչաքի Գիրքը Մեծ Հօր Մասին - Հայերէն
09 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ձոպաբեր / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

18 Ekim 2015  

Սեբաստացի Մելիսա Քոչաքի Գիրքը Մեծ Հօր Մասին -

Սեբաստացի Մելիսա Քոչաքի Գիրքը Մեծ Հօր Մասին Սեբաստացի Մելիսա Քոչաքի Գիրքը Մեծ Հօր Մասին

Հրատարակուած է սվազցի հայ գրող Մելիսա Քոչաքի թրքերէն մէկ գիրքը՝ «Պտղունց Մը Անցեալ»-ը, որ կը պատմէ սվազցի հայերու անցեալի ու այսօրուան կեանքին մասին, կը հազորդէ «Էրմենիհապեր» կայքը:

Գիրքը յուշագրութիւն մըն է, ուր Մելիսա Քոչաք նիւթ դարձուցած է կեանքի պատմութիւնը իր մեծ հօր՝ Միհրան Քոչաքի, որ մահացած է 2011-ին։


Մելիսա Քոչաք, «Ռատիքալ» թերթին խօսելով՝ ըսած է, որ այս հողերը գեղեցիկ են իրենց ալաուիներով, հայերով, քիւրտերով, լազերով ու չերքեզներով։ «Մենք այս հողերու ծաղիկներն ենք, ինչո՞ւ մեզ փրցնեն», – աւելցուցած է Քոչաք եւ ըսած, որ Սվազի մէջ կեանքը նախապէս աւելի դժուար էր, քան՝ այսօր։


Մելիսա Քոչաք դիտել տուած է սակայն, որ շրջանի հայերուն ամէնէն լուրջ խնդիրը հոն եկեղեցի մը չունենալն է։ Այս ուղղութեամբ բազմաթիւ ձեռնարկներ կատարուած են, բայց՝ ապարդիւն։


«Այնուհանդերձ կացութիւնը յուսալից է, ու կարելի է լաւ բաներ սպասել», եզրակացուցած է ան։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+