Ռուսիոյ Մէջ Տեղի Կ՛ունենայ Համերգ` Նուիրուած 1988-ի Սպիտակի Երկրաշարժի Զոհերուն Յիշատակին - Հայերէն
10 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարերի / Օր : Մուրց / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

07 Aralık 2015  

Ռուսիոյ Մէջ Տեղի Կ՛ունենայ Համերգ` Նուիրուած 1988-ի Սպիտակի Երկրաշարժի Զոհերուն Յիշատակին -

Ռուսիոյ Մէջ Տեղի Կ՛ունենայ Համերգ` Նուիրուած 1988-ի Սպիտակի Երկրաշարժի Զոհերուն Յիշատակին Ռուսիոյ Մէջ Տեղի Կ՛ունենայ Համերգ` Նուիրուած 1988-ի Սպիտակի Երկրաշարժի Զոհերուն Յիշատակին

Ռուսիոյ հիւսիսային մայրաքաղաքի Սմոլնի տաճարին մէջ այսօր կը կայանայ համերգ` նուիրուած 1988-ի Սպիտակի զոհերուն յիշատակին: Համերգի ընթացքին պիտի հնչեն Աւետ Տէրտէրեանի թիւ 6 Սիմֆոնիան, ինչպէս նաեւ Սոֆիա Միքայէլեանի «Սրտի խորքերից» սիմֆոնիա-կանտատը, իսկ բեմի վրայ կ՛ըլլան Ս. Փեթերզպուրկի երիտասարդական նուագախումբը, կամերային երգչախումբը, խմբավար` ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Ռուբէն Ասատրեան: Այս մասին Panorama.am-ին կը տեղեկացնեն ՀՀ երգանաններու միութենէն:

Համերգը կ՛իրականանայ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած ձեռնարկներու ծիրէն ներս: Համերգը կը կազմակերպէ Ս. Փեթերզպուրկի ՀՀ գլխաւոր հիւպատոսարանի, Ռուս-հայկական մշակութային կեդրոնի, Ս. Փեթերզպուրկի Հայ Առաքելական եկեղեցւոյ, «Ապագայ եւ մշակոյթ» հիմնադրամի համատեղ ջանքերով:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+