Հայազգի Աստղագէտ Երուանդ Թերզեան Արժանացաւ Նասա¬Ի Մրցանակին - Հայերէն
15 Ekim 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Արամազդ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

12 Aralık 2015  

Հայազգի Աստղագէտ Երուանդ Թերզեան Արժանացաւ Նասա¬Ի Մրցանակին -

Հայազգի Աստղագէտ Երուանդ Թերզեան Արժանացաւ Նասա¬Ի Մրցանակին Հայազգի Աստղագէտ Երուանդ Թերզեան Արժանացաւ Նասա¬Ի Մրցանակին

«168 Ժամ»ի համար գրուած իր յօդուածին մէջ Սոնա Ֆարմանեան կը տեղեկացնէ, թէ ամերիկահայ աստղագէտ, Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային ակադեմիոյ արտասահմանեան անդամ, Հայկական աստղագիտական ընկերութեան (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական եւ կրթական հիմնարկի (ANSEF) գիտական խորհուրդի նախագահ, «Քորնըլ» համալսարանի փրոֆեսէօր Երուանդ Թերզեան ամբողջ կեանքի իր վաստակին համար ՆԱՍԱ-ի կողմէ արժանացաւ մրցանակի (Lifetime Achievement Award):

Ան ժամանակակից մեծ գիտնականներէն է: Ան յայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձեւ միգամածութիւն ներու, ծիր կաթիններու, ռատիօաստղագիտութեան եւ այլ բնագաւառներու մէջ իր յայտնագործութիւններով, ինչպէս նաեւ հայ գիտութեան հանդէպ իր ցուցաբերած մեծ ծառայութիւններով:

Երուանդ Թերզեան ծնած է 9 Փետրուար 1939ին, Աղեքսանդրիա, Եգիպտոս: Հայրը հայ էր, իսկ մայրը` յոյն. այսպիսով յոյները Թերզեանը կը համարեն յոյն մեծ գիտնական, իսկ հայերը` հայ մեծ գիտնական:

 

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+