Հալէպի Մէջ 2015-ի Ծնունդ 93 Երեխաներու Ամանորեայ Նուէրներ Տրուեցան - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

03 Ocak 2016  

Հալէպի Մէջ 2015-ի Ծնունդ 93 Երեխաներու Ամանորեայ Նուէրներ Տրուեցան -

Հալէպի Մէջ 2015-ի Ծնունդ 93 Երեխաներու Ամանորեայ Նուէրներ Տրուեցան Հալէպի Մէջ 2015-ի Ծնունդ 93 Երեխաներու Ամանորեայ Նուէրներ Տրուեցան

Այսօր՝ 2 Յունուար 2016-ին, Բերիոյ հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերշ․ Տէր Շահան Արք․ Սարգիսեան Հալէպի Ս․Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ հիւրընկալեց 2015-ի ծնեալ 93 երեխաներու ծնողներ, զորս շնորհաւորեց Ամանորի եւ Ս․Ծնունդի զոյգ առիթներով, բարի եւ խաղաղ տարի մաղթեց բոլորին՝ յորդորելով զինուիլ համբերութեամբ ու ամրապնդուիլ հաւատքով։

Ապա Սրբազան Հայրը 2015-ի ծնեալ բոլոր երեխաներուն նուէրներ բաժնեց ու մաղթեց, որ անոնք արժանաւոր զաւակներ ըլլան ու շէնցնեն Հալէպի հայ ընտանիքներուն ջերմ օճախները։

Այս մասին կը հաղորդէ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+