Սուրիական Բանակը Ազատագրած է Տէր Զօրի Հայկական Գերեզմանատունը - Հայերէն
04 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Մարգար / Ժամ : Փայլածու

Հայերէն :

23 Mayıs 2016  

Սուրիական Բանակը Ազատագրած է Տէր Զօրի Հայկական Գերեզմանատունը -

Սուրիական Բանակը Ազատագրած է Տէր Զօրի Հայկական Գերեզմանատունը Սուրիական Բանակը Ազատագրած է Տէր Զօրի Հայկական Գերեզմանատունը

Սուրիական կառավարական բանակը Մայիս 22-ին վերականգնած է իր ամբողջական վերահսկողութիւնը Տէր Զօրի հայկական գերեզմանատան նկատմամբ` այդ տարածքներէն ետ մղելով «Իսլամական պետութիւն» (ISIS) ահաբեկչական խմբաւորման գրոհայինները:

Ինչպէս կը հաղորդէ «Մետիամաքս»-ը՝ վկայակոչելով կը Almasdarnews-ը, կատաղի մարտերէ ետք սուրիական կառավարական բանակի 137-րդ հրետանային ջոկատը կրցած է ազատագրել Տէր Զօրի արեւմուտքը տեղակայուած եւ ռազմակավարական նշանակութիւն ունեցող տարածքները:

Հայկական գերեզմանատան ազատագրման համար մարտերու ընթացքին սուրիական բանակը ոչնչացուցած է քանի մը ահաբեկիչներ, որոնց մէջ` վարձկաններ Հիւսիսային Ափրիկայէն:

Յիշեցնենք, որ 2014-ի Սեպտեմբեր 22-ին ISIS-ի անդամները ականապատած եւ պայթեցուցած էին Տէր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+