Հայ կինը առաջին անգամ նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը - Հայերէն
29 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վարագ / Ժամ : Այգ

Հայերէն :

07 Ağustos 2016  

Հայ կինը առաջին անգամ նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը -

Հայ կինը առաջին անգամ նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը Հայ կինը առաջին անգամ նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը

Հայ կինը առաջին angam նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիան:

Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20-ին Նեպալի ժամանակով ժամը 8-ին հասել է Էվերեստի գագաթ: Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3-րդ անգամ:

Իրինա Խարազովան ապրիլի 24-ին Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ձեռքին պահել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները` գրելով. «Էվերեստի բազային ճամբարում էլ չեմ մոռանում 101 տարի առաջ իրագործված հանցագործության մասին»:

Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մետր:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+