Մանկական Եւրոտեսիլ-2016-ին Հայաստանը Զոյգերգով Պիտի Ներկայանայ - Հայերէն
05 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ահրանք / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

13 Ağustos 2016  

Մանկական Եւրոտեսիլ-2016-ին Հայաստանը Զոյգերգով Պիտի Ներկայանայ -

Մանկական Եւրոտեսիլ-2016-ին Հայաստանը Զոյգերգով Պիտի Ներկայանայ Մանկական Եւրոտեսիլ-2016-ին Հայաստանը Զոյգերգով Պիտի Ներկայանայ

Մանկական եւրոտեսիլ երգի միջազգային հեղինակաւոր մրցոյթին այս տարի Հայաստանը պիտի ներկայացնեն Մերի Վարդանեանն ու Անահիտ Ադամեանը: Այս մասին կը հաղորդէ Հանրային հեռուստաընկերութիւնը։

Անոնց թեկնածութիւնը հաստատած է Հանրային հեռուստաընկերութեան ստեղծագործական խումբը` ներքին ընտրութեան իբրեւ արդիւնք:

13-ամեայ Անահիտ Ադամեանը ծնած է Սոչի, մանկութենէն կը սիրէ երգել, իսկ երաժշտական առաջին մասնագիտական քայլերը սկսած է 2013-ին, ուսանած է նաեւ Հայաստանի մէջ: Իսկ Մերի Վարդանեանը, որ նոյնպէս 13 տարեկան է, ծնած է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքին մէջ: Երաժշտութեան մէջ առաջին լուրջ քայլերը սկսած է 2011 թուականին եւ սկսած է ուսանիլ «Էմի-բի» ընկերութեան «Դո-ռե-մի» վոկալ դպրոցին մէջ:

Մրցութային երգը պիտի ներկայացուի աշնան սկիզբը:

Հայաստանը «Մանկական եւրոտեսիլ» երգի միջազգային մրցոյթին կը մասնակցի է 2007 թուականէն ի վեր:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+