Ռիօ-2016. Այսօր Հայաստան Կը Յաւակնի Ոսկէ Մետալի – - Հայերէն
03 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արամ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

16 Ağustos 2016  

Ռիօ-2016. Այսօր Հայաստան Կը Յաւակնի Ոսկէ Մետալի – -

Ռիօ-2016. Այսօր Հայաստան Կը Յաւակնի Ոսկէ Մետալի – Ռիօ-2016. Այսօր Հայաստան Կը Յաւակնի Ոսկէ Մետալի –

Օգոստոս 16-ին Ռիոյի Ողիմպիական խաղերուն պայքարի մէջ կը մտնեն Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցմէ երեքը կը յաւակնին մետալներու:

Յունահռոմէական ոճի ըմբշամարտի 66 քկ քաշային կարգին մէջ Միհրան Յարութիւնեան պայքարը կը սկսի 1/8 եզրափակիչէն: Անոր մրցակիցը Եգիպտոս ներկայացնող Ատհամ Քահքն է: Այդ արգելքը յաղթահարելու պարագային յաջորդ փուլին Յարութիւնեանի մրցակիցը կ’ըլլայ Թոմաս Լորինց (Հունգարիա) – Հանսու Ռիւ (Հրւ. Քորէա) զոյգի յաղթողը: Գօտեմարտը կը մեկնարկէ Երեւանի ժամանակով 17:20-ին:

98 քկ քաշային կարգին մէջ Արթուր Ալեքսանեան նոյնպէս կը մեկնարկէ 1/8 եզրափակիչէն: Արթուրի մրցակիցը իտալացի Տաիկորօ Թիմոնչինին է: Քառորդ եզրափակիչ անցնելու պարագային Ալեքսանեան կը գօտեմարտի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումանիա) – Համտի Մուսթաֆա Ապտելուահապ (Եգիպտոս) զոյգի յաղթողի հետ: Գօտեմարտը կը մեկնարկէ Երեւանի ժամանակով 17:30-ին:

105+ քաշային կարգին մէջ հանդէս եկող ծանրորդ Գոռ Մինասեանի ելոյթի մեկնարկը նախատեսուած է Երեւանի ժամանակով 02:00-ին:

04:05-ին պայքարի մէջ կը մտնէ հեռացատկորդ Ամալիա Շարոյեան:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+