Արամ Ա. Կաթողիկոս Ուաշինկթընի Մէջ Հանդիպում Ունեցաւ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Էդուարդ Նալբանդեանի Հե - Հայերէն
29 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վարագ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

03 Ekim 2016  

Արամ Ա. Կաթողիկոս Ուաշինկթընի Մէջ Հանդիպում Ունեցաւ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Էդուարդ Նալբանդեանի Հե -

Արամ Ա. Կաթողիկոս Ուաշինկթընի Մէջ Հանդիպում Ունեցաւ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Էդուարդ Նալբանդեանի Հե Արամ Ա. Կաթողիկոս Ուաշինկթընի Մէջ Հանդիպում Ունեցաւ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Էդուարդ Նալբանդեանի Հետ

Հինգշաբթի, 29 սեպտեմբեր 2016-ի կէսօրին, Արամ Ա. վեհափառ հայրապետը Ուաշինկթընի մէջ հանդիպում ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ` ընդառաջելով անոր հրաւէրին: Հանդիպումին ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չօլոյեան, Միացեալ Նահանգներու մէջ Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան:

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստանի միջազգային յարաբերութեանց եւ Ազրպէյճանի ու Թուրքիոյ հետ առնչուած կարգ մը հարցեր: Հանդիպումէն ետք վեհափառ հայրապետը նախարար Նալբանդեանի ճաշի հիւրը եղաւ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+