Պատմական Խարբերդի Սուրբ Գէորգ Հայկական Եկեղեցին Կործանման Եզրին է - Հայերէն
27 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վահագն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

18 Ocak 2017  

Պատմական Խարբերդի Սուրբ Գէորգ Հայկական Եկեղեցին Կործանման Եզրին է -

Պատմական Խարբերդի Սուրբ Գէորգ Հայկական Եկեղեցին Կործանման Եզրին է Պատմական Խարբերդի Սուրբ Գէորգ Հայկական Եկեղեցին Կործանման Եզրին է

Սուրբ-Գևորգ-վանքԹուրքիոյ Էլեազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Շահինքայա գիւղին մէջ գտնուող հայկական Սուրբ Գէորգ վանական համալիրը կործանման եզրին է, այս մասին կը հաղորդէ «Թերթ․ամ»-ը՝ վկայակոչելով թրքական DİHABER գործակալութիւնը:

Յայտնի է, որ մօտ 1500 տարուայ պատմութիւն ունեցող վանական համալիրը երիտթուրքերու ժամանակաշրջանէն մինչ այսօր պարբերաբար կ՛ենթարկուի գանձագողերու յարձակումներուն ու աւերածութիւններուն:

Շահինքայա գիւղի բնակիչներուն պնդումով` դեռ 20 տարի առաջ վանքի պատերուն եղած են մեծ խաչեր եւ ձիաւոր սուրբի պատկեր, ատոնք 1990-ականներուն ոչնչացուած են անյայտ անձերու կողմէ:

Կը նշուի, որ Թուրքիոյ շրջակայ միջավայրի եւ մշակութային ժառանգութեան պահպանութեան հիմնադրամը 35 տարի առաջ Սուրբ Գէորգ վանքի եւ շրջակայ տարածքի պահպանման ուղղուած յայտ ներկայացուցած է իշխանութիւններուն, որուն արդիւնքով վանական համալիրը հաշուառման տակ առնուած է նահանգապետարանի կողմէ, սակայն կառոյցի պահպանման ուղղուած որեւէ աշխատանք այստեղ այդպէս ալ մինչեւ այսօր չէ իրականացուած:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+