​Ինծի Համար Կարեւոր Ֆիլմ Է, Բոլոր Նախնիներս Հայոց Ցեղասպանութեան Զոհեր Են. Սերժ Թանգեան Խօսած Է «Խոս - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Փայլածու

Հայերէն :

17 Nisan 2017  

​Ինծի Համար Կարեւոր Ֆիլմ Է, Բոլոր Նախնիներս Հայոց Ցեղասպանութեան Զոհեր Են. Սերժ Թանգեան Խօսած Է «Խոս -

​Ինծի Համար Կարեւոր Ֆիլմ Է, Բոլոր Նախնիներս Հայոց Ցեղասպանութեան Զոհեր Են. Սերժ Թանգեան Խօսած Է «Խոս ​Ինծի Համար Կարեւոր Ֆիլմ Է, Բոլոր Նախնիներս Հայոց Ցեղասպանութեան Զոհեր Են. Սերժ Թանգեան Խօսած Է «Խոստումը» Ֆիլմին մասին

Ամերիկահայ յայտնի ռոք երգիչ, System of a Down խումբի մեներգիչ Սերժ Թանգեան Լոս Անճելըսի մէջ մասնակցած է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրութեան: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրէս»-ը, Սերժ Թանգեան նշած է, որ շատ ուրախ է ֆիլմի ստեղծման աշխատանքներուն մասնակցելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցութիւն ունեցած եմ ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներուն: Սա շատ կարեւոր ֆիլմ է: Ատոր մէջ ներկայացուած է սիրոյ պատմութիւն մը, որ տեղի կ’ունենայ Հայոց ցեղասպանութեան տարիներուն: Ասիկա ինծի համար կարեւոր է, որովհետեւ իմ բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանութեան զոհեր են»,- ըսած է Թանգեան:

«Խոստումը» ֆիլմի արտադրող Էրիկ Իսրայէլեան, կարեւոր համարելով Հայոց ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմ նկարահանելուն` երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութիւնը, նոյնպէս նշած է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանութեան զոհեր են, եւ ինք կը ցանկայ այս հարթակը օգտագործելու եղանակով խախտել լռութիւնը ու մարդոց ուշադրութիւնը հրաւիրել խնդիրին վրայ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+