​Նախագահ Տոնալտ Թրամփ Վատիկանի մէջ հանդիպեցաւ Ֆրանչիսկոս Պապին։ - Հայերէն
21 Ekim 2017 - Հակական տոմար - Տարի : 4510 / Ամիս : Սահմի / Օր : Գրգոռ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

24 Mayıs 2017  

​Նախագահ Տոնալտ Թրամփ Վատիկանի մէջ հանդիպեցաւ Ֆրանչիսկոս Պապին։

​Նախագահ Տոնալտ Թրամփ Վատիկանի մէջ հանդիպեցաւ Ֆրանչիսկոս Պապին։ ​Նախագահ Տոնալտ Թրամփ Վատիկանի մէջ հանդիպեցաւ Ֆրանչիսկոս Պապին։
Միացեալ Նահանգներու նախագահ Տիար Տոնալտ Թրամփ պաշտօնական այցելութեամբ ժամանեց Վատիկան ուր առաւօտեան 8,30-ին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը անոր շնորհեց յատուկ ունկնդրութիւն մը, որուն աւարտին ԱՄՆ-ի նախագահը հանդիպում ունեցաւ նաեւ Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փարոլինի հետ։

Սոյն հանդիպումը Նախագահ Թրամփի առաջին պետական այցն է Վատիկան, որմէ ետք Ան կը հանդիպի նաեւ Իտալիոյ Հանրապետութեան նախագահ` Մաթթարելլայի հետ ապա Իտալիոյ վարչապետ` Ճենթիլոնիի հետ, հուսկ կը մեկնի Պրիւքսել։

Նախագահ Թարմփին կ՛ընկերանայ մեծաթիւ պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն նախագահին տիկինը Մելանիան ու դուստրը Իվանքան։ Առաջինը այցելութիւն կը կատարէ ''Մանուկ Յիսուս'' մանկաբուժարանին­, մինչ Իվանքա Թրամփը Սան Էճիտիոյ հասարակութեան մօտ հանդիպում ունեցաւ թշուառութեան մէջ ապրող կիներու հետ։

Թրամփին Հռոմ ներկայութեան առթիւ աւելի քան 1000 իտալացի ոստիկաններ ամերիկայի ''CIA'' Կենտրոնական հետախուզութեան կազմակերպութեան համագործակցութեամբ կը հսկեն քաղաքի վրայ։

Թրամփ Վատիկան ժամանեց 8,20 անց ու դիմաւորուեցաւ Զուիցերական պահակագունդի զինուորական պատուոյ արարողութեամբ­, ապա բարձրացաւ Քահանայապետական գրասենեակ ուր տեղի ունեցաւ դռնփակ առանձնական հանդիպումը` Թրամփի ու Քահանայապետի միջեւ­ որուն աւարտին Նորին Սրբութիւնը հանդիպեցաւ նաեւ Նախագահին ընկերացող պատուիրակութեան անդամներուն հետ։

Bu haber ..... kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.

Anket Tüm Anketler

+