Վատիկանի Մէջ ՀՀ Դեսպանութիւնը Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ Նարեկացիին Նուիրուած Նոր Նախաձեռնութիւն - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Փայլածու

Հայերէն :

27 Ocak 2018  

Վատիկանի Մէջ ՀՀ Դեսպանութիւնը Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ Նարեկացիին Նուիրուած Նոր Նախաձեռնութիւն -

Վատիկանի Մէջ ՀՀ Դեսպանութիւնը Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ Նարեկացիին Նուիրուած Նոր Նախաձեռնութիւն Վատիկանի Մէջ ՀՀ Դեսպանութիւնը Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ Նարեկացիին Նուիրուած Նոր Նախաձեռնութիւն Պիտի Ունենայ

Վատիկանի մէջ ՀՀ դեսպանութիւնը Տիեզերական եկեղեցւոյ 36-րդ Վարդապետ Գրիգոր Նարեկացիին նուիրուած նոր նախաձեռնութիւն պիտի ունենայ:

Այս մասին, ըստ Artsakhpress.am-ի, դիմատետրի իր էջին գրած է Վատիկանի մէջ ՀՀ դեսպան Միքայէլ Մինասեանը:

«2016 թուականին Հռոմի Սանթա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրայայտ երգչախումբի կողմէ Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցւոյ մէջ Ալֆրետ Շնիթգէի «խառն տիպի երգչախումբի համար քառամաս համերգ»-ի հիանալի կատարումը տպաւորած էր հիւրերը:

Համերգը նուիրուած էր Սուրբ Գրիգոր Նարեկացիի Տիեզերական եկեղեցւոյ Վարդապետ հռչակուելուն: Ստեղծագործութեան ընտրութիւնը պատահական չէր. Ալֆրետ Շնիթգեն 1984-1985թթ. քառամաս համերգը ստեղծած է Գրիգոր Նարեկացիի «Մատեան ողբերգութեան» աշխատութեան երրորդ գլուխին հիման վրայ:

Այդ երեկոյեան, համերգի աննկարագրելի ուժի տպաւորութեան տակ, Սուրբ Աթոռի մէջ Հայաստանի դեսպանութեան խումբը որոշեց Տիեզերական եկեղեցւոյ 36-րդ Վարդապետին նուիրուած նոր նախաձեռնութիւն սկսիլ: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներունը պիտի ըլլայ…»,- նշած է դեսպան Մինասեանը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+