Անթիլիասի Մայրավանքին Մէջ Հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի Յիշատակին - Հայերէն
15 Aralık 2018 - Հակական տոմար - Տարի : 4511 / Ամիս : Քաղոց / Օր : Արամազդ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

09 Ekim 2018  

Անթիլիասի Մայրավանքին Մէջ Հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի Յիշատակին

Անթիլիասի Մայրավանքին Մէջ Հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի Յիշատակին Անթիլիասի Մայրավանքին Մէջ Հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի Յիշատակին
7 Հոկտեմբեր 2018-ին, Անթիլիասի մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, քանի մը օրեր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրի հոգիին համար:

Յայտնենք, որ Շարլ Ազնաւուր ամէն անգամ որ Լիբանան այցելէր, կ՛այցելէր նաեւ մայրավանք եւ հանդիպում կ՛ունենար վեհափառ հայրապետներուն հետ:

Նշենք, որ երջանկայիշատակ Խորէն Ա. կաթողիկոսը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Իշխանի Կարգ»ի շքանշանով պարգեւատրած է Շառլ Ազնաւուրը: Մեծ երաժիշտին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին միջեւ վերջին հանդիպումը տեղի ունեցած էր շուրջ երեք տարի առաջ:


Bu haber ka.....m kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.

Diğer Haberler

Anket Tüm Anketler

+