Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին». Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ - Հայերէն
19 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Անահիտ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

25 Nisan 2019  

Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին». Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ -

Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին». Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․ Սա հայերի հայրենիքն է, այս հողերը հայերինն էին». Դիարբեքիրի հայ դարբինների քուրդ աշակերտ․

Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։

Լիջեի հայերի մեծ մասն արհեստավորների էին։ Հայ վարպետները իրենց մասնագիտությունը փոխանցում էին ոչ միայն հայ, այլև քուրդ և թուրք աշակերտներին։ Դիարբեքիրի դերձակները, ոսկերիչները, հացթուխները, դարբինները հիմնականում հայերն էին։

Այսօր այս տարածաշրջանում հայերի թիվն անհամեմատ քիչ է, բայց հայերն այստեղ թողել են իրենց հետքը՝ իրենց մասնագիտությունը։ Լիջեում ավելի քան 50 տարի դարբնությամբ զբաղվող 70-ամյա Ազիզ Սապանը պատմում է, որ իր մասնագիտությունը հայ վարպետներից է սովորել։

«Մենք միասին էինք աշխատում: Սա հայերի հայրենիքն էր։ Սա հայերի հողն է։ Այս տարածքները հայերինն էին, թիկունքում գտնվող լեռները հայերինն էին։ Քիչ հեռվում Սարնըս կոչվող մի գյուղ կա, այնտեղ էլ հայեր կային։ Յափրաք գյուղում էլ, Դիբեքում էլ հայեր կային», – պատմում է ծեր վարպետը։

Քուրդ դարբինը նշում է, որ Լիջեից գաղթած հայերի հետ իրենք այսօր էլ շարունակում են կապ պահել․ «Մեր հարաբերությունները շատ լավ էին։ Նրանք հավատարիմ էին իրենց գործին և մեր հանդեպ ազնիվ: Միայն ես չէի, շատ քրդեր էին նրանց մոտ աշխատում։ Այն ժամանակ հայերի մոտ աշխատողները բոլորը մահացել են, ոչ ոք այլևս չկա։ Հայերից էլ ոչ ոք չի մնացել։ Միայն երկու եղբայրներ կան, որ Հոլանդիայում են ապրում։ Երբեմն գալիս են այստեղ, հյուրընկալվում մեզ մոտ։ Նրանք 3-4 եղբայր էին։ Սկզբում իսլամ էին ընդունել, հետո նորից վերադարձել իրենց կրոնին։ Հիմա միայն երկու եղբայր են մնացել՝ Արեսն ու Այոն»,- պատմում է Սապանը։





Bu haber sor.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (sor.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(sor.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+