​Սիմֆոնիկ Նուագախումբը Ձայնագրած է Կոմիտասի Բնօրինակ Նուագախմբային Ստեղծագործութիւնները - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

06 Ocak 2020  

​Սիմֆոնիկ Նուագախումբը Ձայնագրած է Կոմիտասի Բնօրինակ Նուագախմբային Ստեղծագործութիւնները -

​Սիմֆոնիկ Նուագախումբը Ձայնագրած է Կոմիտասի Բնօրինակ Նուագախմբային Ստեղծագործութիւնները ​Սիմֆոնիկ Նուագախումբը Ձայնագրած է Կոմիտասի Բնօրինակ Նուագախմբային Ստեղծագործութիւնները

ՀայաստանՀայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ‚ ձայնագրած է Կոմիտասի բնօրինակ երկու նուագախմբային ստեղծագործութիւնները` «Յիշողութիւն» լարային նուագախումբին եւ «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նուագախումբին համար:

«Արմենփրես»-ի փոխանցմամբ` ձայնագրութիւնները կատարուած են Հանրային ձայնասփիւռի կայանի ձայնագրման տաղաւարին մէջ: Նշուած ստեղծագործութիւնները պիտի պահուին Հանրային ձայնասփիւռի ոսկէ ֆոնտին մէջ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբի այս նախաձեռնութիւնը նուիրուած է Կոմիտասի 150-ամեայ յոբելեանին:

Ի դէպ‚ Կոմիտասի` նուագախումբի համար գրուած բնօրինակ ստեղծագործութիւնները հանրութեանն առաջին անգամ ներկայացուցած է Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը՝ այս տարուան Դեկտեմբեր 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ` Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեայ յոբելեանին նուիրուած հանդիսութեան ընթացքին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+