​Ապրիլ 24ին՝ Նոյն Ժամուն, Պիտի Հնչեն Բոլոր Եկեղեցիներուն Զանգերը - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

20 Nisan 2020  

​Ապրիլ 24ին՝ Նոյն Ժամուն, Պիտի Հնչեն Բոլոր Եկեղեցիներուն Զանգերը -

​Ապրիլ 24ին՝ Նոյն Ժամուն, Պիտի Հնչեն Բոլոր Եկեղեցիներուն Զանգերը ​Ապրիլ 24ին՝ Նոյն Ժամուն, Պիտի Հնչեն Բոլոր Եկեղեցիներուն Զանգերը

Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան օրը՝ Ապրիլ 24ին, ժամը 10։30ին (Երեւանի ժամանակացոյցով), Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի եւ Հայաստանեայց առաքելական բոլոր եկեղեցիներուն մէջ դռնփակ պիտի մատուցուի Ս. պատարագ, որուն աւարտին պիտի կատարուի Հայոց Ցեղասպանութեան նահատակներու բարեխօսական կարգը: Այս մասին յայտնեցին Մայր աթոռի տեղեկատուական համակարգէն։

Նոյն օրը, ժամը 12ին, պիտի հնչեն բոլոր եկեղեցիներուն զանգերը՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաւիրում է մեր ժողովրդի զաւակներին՝ համավարակի այս դժուարին պայմաններում, նուիրական այս օրը իրենց տներում աղօթակից լինել հոգեւոր դասին եւ միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը առ Աստուած՝ աշխարհասփիւռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կեանքի եւ մեր հայրենիքի խաղաղութեան ու բարօրութեան համար», կը յայտնէ Մայր աթոռը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+