ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

25 Ağustos 2020  

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին -

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին:

«Օգոստոսի սկզբին ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին եւ պրոցեդուրաներին համապատասխան հնարավորություն տվել փոխանակվել ընտանեկան բնույթի հաղորդագրություններով: »,-NEWS.am-ի զրույցում ասաց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտենլ է, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:






Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+