​Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնար - Հայերէն
01 Mart 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մեհեկան / Օր : Արեգ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

18 Eylül 2020  

​Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնար -

​Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնար ​Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին

Նուբար Աֆեյանի կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ մշակման մեկնարկի մասին, փոխանցում է CNBC-ն:

«Մենք հայտարարում ենք, որ ավելացնում ենք պատվաստանյութերի մեջ մեր ներդրումները եի սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ենք մշակելու` հաշվի առնելով բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի անհրաժեշտությունը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն` 2010 թվականից տարեկան 9-ից 45 միլիոն մարդ է հիվանդանում գրիպով: Moderna-ն նշել է, որ պատվաստանյութերը սովորաբար նվազեցնում են գրիպով հիվանդանալու հավանականությունը 40-60 տոկոսով: Պատվաստանյութերը նույնպես «լուրջ խնդիրների են բախվում` շտամմերի անհամապատասխանության պատճառով»:
Նշենք, որ Moderna-ն գտնվում է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլում:





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+