Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը - Հայերէն
19 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Անահիտ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

24 Eylül 2020  

Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը -

Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

«Արմենիա Վայն» ընկերության գինիները ոսկե և արծաթե մեդալների են արժանացել հեղինակավոր «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթում։

Միացյալ Թագավորությունում անցկացվող հեղինակավոր «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթը համարվում է խոշորագույն և ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 47 երկրներից։ Իսկ գնահատումն իրականացնում են 200-ից ավել ոլորտի համաշխարհային մասնագետներ, սոմելիեներ և փորձագետներ։ Այս տարի «Decanter World Wine Awards»-ում ներկայացված հայկական գինիներից տասնինը արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, գնահատվել «Գովելի» չափանիշով։

«Արմենիա Վայն» ընկերությունը 2014 թվականից սկսած մասնակցում է «Decanter World Wine Awards»-ին, և հայկական տասնինը մրցանակներից վեցով վերադարձել են հենց «Արմենիա Վայն» ընկերության գինիները։ Այս մրցանակները վկայում են ընկերության որդեգրած կայուն դիրքորոշումը․ այն է՝ ներկայացնել որակյալ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխան հայկական գինիներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։ Մրցանակի են արժանացել ընկերության տարբեր ոճի գինիներ՝ պատրաստված հայկական խաղողի սորտերից, ինչպես նաև հայկական և եվրոպական սորտերի ասամբլյաժից։

«Decanter World Wine Awards» 2020 թ․«Արմենիա Վայն» ընկերության մրցանակակիր գինիներն են՝

«Թարիրի» Արենի, Կաբերնե Սովինյոն, Մեռլո կարմիր չոր 2017, մրցանակը՝ ոսկի (96 միավոր)
«Թարիրի» Կանգուն, Ալիգոտե, Շենեն բլան, սպիտակ չոր 2017, մրցանակը՝ ոսկի (95 միավոր)
Տակառ» Արենի կարմիր չոր, 2017 մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Տակառ» Կանգուն սպիտակ չոր 2017, մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Երևան» Արենի, Կարմրահյութ կարմիր չոր, մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Երևան» Կանգուն, Ռքածիթելի սպիտակ չոր, մրցանակը՝ «Գովելի» (85 միավոր)

Այս հաղթանակը ոչ միայն «Արմենիա Վայն» ընկերությանն է, այլ նաև գինեգործական դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքինը՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» հպարտ կոչումը:





Bu haber aysor kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aysor) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aysor). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+