​Վրաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին օգնություն տանող թուրքական բեռնատարների մուտքը երկիր - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

04 Ekim 2020  

​Վրաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին օգնություն տանող թուրքական բեռնատարների մուտքը երկիր -

​Վրաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին օգնություն տանող թուրքական բեռնատարների մուտքը երկիր ​Վրաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին օգնություն տանող թուրքական բեռնատարների մուտքը երկիր

Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերը փակել էին թուրք-վրացական սահմանային անացակետը և այն պատճառաբանել էին՝ վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։

«Եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատարներ չեն մտնի Վրաստան, որոնք հնարավոր է զենք են մատակարարում Ադբեջանին»,- հայտարարել էին ախալքալաքցիները։

Այս միջադեպից հետո վրացական կողմը հայտնել է, որ թույլ չի տալիս ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդահան նահանգի Չըլդըր և Փոսոֆ շրջաններում գտնվող «Աքթաշ» և «Թյուրքգյոզու» սահմանային անցակետերից թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան։

Թուրք-վրացական սահմանին գտնվող թուրքական բեռնատարների վարորդները հայտնել են, որ 20 օր է սահմանին սպասում են։ Թուրքական «İhlas» լրատվական գործակալության փոխանցմամբ, վարորդներից մեկը մասնավորապես նշել է․ «Սպասում ենք Վրաստանի թույլտվությանը։ Վրաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին օգնություն տանել»։

Նշյալ լրատվամիջոցը նաև հաղորդել է, որ Վրաստանը անհանգստացած լինելով հայկական գյուղերի արձագանքից, թույլ չի տալիս ինժիներական տրանսպորտային միջոցներով բեռնված մեքենաները հատեն սահմանը։ Աղբյուրը նշում է, որ Վրաստանը հայտնել է, որ այդ քայլին դիմում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+