​Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն - Հայերէն
23 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ծմակ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

13 Kasım 2020  

​Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն -

​Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն ​Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն

Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն։

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանը Դադիվանքի մոտ (Քարվաճառ) տեսանկարահանել է, թե ինչպես են մարդիկ այրում իրենց իսկ տները։

«Մարդիկ հեծկլտալով, իրենց ձեռքերով վառում են տարիներով սարքած տներն ու սպասում, որ վառվեն մինչև վերջ… Մեծից փոքր`բոլորն ուղղակի ոռնում են…»,– գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որի պահանջներից մեկով Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձնի Քարվաճառի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը:





Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+