Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց - Հայերէն
19 Haziran 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մարգաց / Օր : Անահիտ / Ժամ : Այգ

Հայերէն :

26 Kasım 2020  

Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց -

Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։

Սենատի նախագահի հայտարարությունը ֆրանսիացի սենատորներն ընդունեցին հոտնկայս ծափահարություններով։ Սենատորներն անկեղծ ու անթաքույց ոգևորությամբ ընդունեցին իրենց որոշումը։

Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։[

Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

Բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար:





Bu haber sputnik kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (sputnik) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Diğer Haberler

+