​Տարիներ առաջ ղարաբաղյան հարցն առանց զոհերի լուծելու հնարավորություն կար, ցավոք չստացվեց․ Լավրով - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Արփող

Հայերէն :

28 Ocak 2021  

​Տարիներ առաջ ղարաբաղյան հարցն առանց զոհերի լուծելու հնարավորություն կար, ցավոք չստացվեց․ Լավրով -

​Տարիներ առաջ ղարաբաղյան հարցն առանց զոհերի լուծելու հնարավորություն կար, ցավոք չստացվեց․ Լավրով ​Տարիներ առաջ ղարաբաղյան հարցն առանց զոհերի լուծելու հնարավորություն կար, ցավոք չստացվեց․ Լավրով

Իրանը ղարաբաղյան հակամարտությանն ամենամոտ երկիրն է, և դրա լուծումը շատ կարևոր է Թեհրանի համար․ այս մասին հունվարի 26-ին Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը մեծ ջանքեր է գործադրել իրավիճակի կարգավորման համար, և մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի ջանքերով գտնվել է խնդրի լուծումը, որը, մեծ հաշվով, նման է այն կարգավորմանը, որը մենք էինք առաջարկում»,- ասել է Զարիֆը։

Ղարաբաղը ռուս-իրանական բանակցությունների հիմնական հարցերից էր։ Զարիֆը Մոսկվա է մեկնել Բաքվից հետո, որտեղ քննարկվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնումը․ Իրանը պատրաստ է մասնակցել այդ աշխատանքներին։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան տասնամյակներով մեծ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հիմնախնդրին։

«Համարձակվեմ ենթադրել, որ մի քանի տարի առաջ ռուսական առաջարկների հիման վրա, որոնց աջակցել են Մինսկի խմբի մյուս համանախագահները, մենք հնարավորություն ունեինք հասնելու պայմանավորվածության, որը կօգներ փրկել հարյուրավոր, հազարավոր կյանքեր և Ադրբեջանի, և Հայաստանի կողմից։ Ցավոք, այն ժամանակ դա տեղի չունեցավ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ մոտ ապագայում Ղարաբաղը մնալու է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ «անկասկած, Իրանը կմիանա այն նախագծերին, որոնք ուղղված են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»։

Հիշեցնենք՝ Բաքվում Զարիֆը Ադրբեջանի ղեկավարությանը շնորհավորել էր տարածքների վերադարձի կապակցությամբ։

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան։ Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվում է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+