​Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում - Հայերէն
19 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Անահիտ / Ժամ : Ծայգն

Հայերէն :

20 Şubat 2021  

​Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում -

​Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում ​Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում

Ամեն տարի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեր երկրում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տարեցտարի արմատավորվում է սիրելիներին, ծանոթ-անծանոթ մարդկանց գիրք նվիրելու ավանդույթը, և տոնի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է բոլորին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու փետրվարի 19-ին գրադարանում:

10:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի ինքնագրերով, նշանավոր մարդկանց մակագրություններով, ընծայագրերով գրականության ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի ինքնագրերով հավաքածուից:

11:00 – Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը դահլիճում հանդես կգա ողջույնի խոսքով և կպարգևատրի գրադարանի լավագույն 5 ընթերցողներին: Տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. Կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Մատենագիտության դերն ու նշանակությունը կարժևորեն գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն, թումանյանագետ, բ.գ.թ. Անի Եղիազարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը:

12:00 – 13:30 — Գրադարանի վարչական մասնաշենքի նախասրահում ընթերցողներն ու քաղաքացիները գրադարանի կողմից գրքեր կստանան: Ավանդական դարձած նվիրատվությունից բացի այս անգամ Ազգային գրադարանն առաջարկում է աշխարհի ավելի քան 100 երկրում տարածում ստացած BookCrossing-ի՝ «Գրքապտույտի» մասնակիցը դառնալ: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները կծանոթացնեն այս նախաձեռնության մանրամասներին, ցանկացողներին կփոխանցեն գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք գրքի վրա փակցնելով՝ կարդալուց հետո գիրքը կարող եք «ճամփորդության» ուղարկել:

Ի դեպ, եթե ցանկանում եք որևէ գիրք նվիրել, առաջարկվում է թողնել այն գրադարանի նախասրահում գտնվող թափանիվի դարակներին, որտեղ դրանք կարող են գտնել հետաքրքրված ընթերցասերները:

13:30 – Գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահում կներկայացվի Հովհ. Թումանյանի վերաբերյալ գրականության ցուցադրություն: Ընթերցասրահում կարող եք տեսնել ինչպես Հովհ. Թումանյանի գրքերը, այնպես էլ Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, կենսամատենագիտությունները, նրան ներկայացնող հանրագիտարանները, Հայկական հարցի լուծման թումանյանական ընկալումը ներկայացնող հոդվածներ, նրան նվիրված գիտաժողովի նյութեր, մամուլում նրա մասին հրատարակված նյութեր և այլն: Ցուցադրված նյութերի մասին կխոսի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը:

14:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում սպասվում է գրքախաղ: Կընթերցվեն հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից, իսկ մասնակիցները կփորձեն գուշակել՝ որ բալլադից, պոեմից կամ բանաստեղծությունից է հատվածը մեջբերված: Գրքախաղը կվարի սիրված գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը: Ամենաշատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցները կստանան մրցանակներ:








Bu haber armradio kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armradio) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armradio). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+