Հայատառ թուրքերեն ժառանգությունը - Հայերէն
04 Temmuz 2022 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Մարգաց / Օր : Մարգար / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

02 Ağustos 2021  

Հայատառ թուրքերեն ժառանգությունը -

Հայատառ թուրքերեն ժառանգությունը Հայատառ թուրքերեն ժառանգությունը

Հայերը, ապրելով Օսմանյան կայսրությունում և պատմական Հայաստանի արևմտյան մասում, ձգտել են խուսափել վերջնական ձուլումից: Թեպետ շատերն աստիճանաբար դարձել են թուրքախոս, սակայն փորձելով պահպանել սեփական ինքնությունը, սկսել են ստեղծագործել հայատառ թուրքերենով, որը հիմնականում ծառայել է միջոց՝ հայերեն չիմացողներին օգնելու համար: Կայսրությունում լայն տարածում է ունեցել նաև հունատառ և ասորատառ թուրքերեն գրականությունը:

Հայատառ թուրքերեն ձեռագրերից բացի, մեծ տարածում է գտել հատկապես տպագիր գրականությունը, որն ընդգրկել է մի շարք ոլորտներ: Հայատառ թուրքերենը մեծ դեր է խաղացել նաև կայսրության լուսավորչական շարժման մեջ՝ մեծապես օգտագործվելով տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ թուրքերի կողմից: Կառավարող վերին օղակներում անգամ քանիցս քննարկվել է հայերեն գիրը արաբատառով փոխարինելու հնարավորությունը:

ՍիվիլՆեթի ֆիլմը հայատառ թուրքերեն ժառանգության մասին է։




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+