​Լաւրով Եւ Միրզոյեան Քննարկած Են Միջազգային Եւ Շրջանային Հարցեր - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Բաւական

Հայերէն :

03 Ekim 2021  

​Լաւրով Եւ Միրզոյեան Քննարկած Են Միջազգային Եւ Շրջանային Հարցեր -

​Լաւրով Եւ Միրզոյեան Քննարկած Են Միջազգային Եւ Շրջանային Հարցեր ​Լաւրով Եւ Միրզոյեան Քննարկած Են Միջազգային Եւ Շրջանային Հարցեր

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը կը տեղեկացնէ, թէ երէկ` 1 հոկտեմբերին նախարար Արարատ Միրզոյեան հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի հետ:

Քննարկուած են երկկողմանի օրակարգի հարցեր, որոնց մէջ` յառաջիկայ բարձր մակարդակի հանդիպումները: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուած է ընդլայնել միջգերատեսչական կապերը, մինչեւ 2021 թուականի աւարտը Տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնախումբի 20-րդ նիստ եւ միջշրջանային ֆորումի 8-րդ հանդիպում կազմակերպել:

Նախարար Միրզոյեան վերահաստատած է Հայաստանի պատրաստակամութիւնը` վերսկսելու Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման լիարժէք հոլովոյթին` ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան ներքեւ:








Bu haber aztag kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztag) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztag). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+