Իրան Կապանի Մէջ Հիւպատոսարան Պիտի Բանայ - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

02 Ocak 2022  

Իրան Կապանի Մէջ Հիւպատոսարան Պիտի Բանայ -

Իրան Կապանի Մէջ Հիւպատոսարան Պիտի Բանայ Իրան Կապանի Մէջ Հիւպատոսարան Պիտի Բանայ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Կապանի մէջ հիւպատոսարան պիտի բանայ: Այս մասին կը հաղորդէ «Երկիր»-ը` յղում կատարելով իրանեան պետական ԻՐՆԱ լրատու գործակալութեան:

Իրանի կառավարութիւնը հաւանութիւն տուած է Հայաստանի հետ սահմանամերձ Սիւնիքի մարզի Կապան քաղաքին մէջ հիւպատոսարան բանալու` արտաքին գործոց նախարարութեան առաջարկին:

Նշենք, որ Կապանէն կ՛անցնի Իրանը ԵԱՏՄ-ին կապող Հիւսիս-հարաւ միջանցքի հիմնական ճամբան:

Կառավարութիւնը հաւանութիւն տուած է նաեւ Պանտար Ապպաս նաւահանգստային քաղաքին մէջ Չինաստանի հիւպատոսարան բանալու գաղափարին:

Իրան նախապէս յայտարարած էր, որ իր դրացիներուն տարածքային ամբողջականութիւնը կը նկատէ կարմիր գիծ` ակնարկելով Սիւնիքի մէջ Ազրպէյճանին տրուող «միջանցք»-ին, որ Իրանը պիտի զրկէր Հայաստանի հետ ցամաքային սահմանէն:








Bu haber aztag kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztag) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztag). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+